Պտղոմեոս II Եղբայրասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղոմեոսը իր քրոջ և միաժամանակ կնոջ՝ Արսինոեի հետ

Պտղոմեոս II Եղբայրասեր (հին հունարեն՝ Πτολεμαῖος Φιλάδελφος) — հելլենիստական Եգիպտոսի արքա մ.թ.ա. 283-246թթ., Պտղոմեոս I Սոտերի որդին: Հռչակվել էր որպես գիտությունների և արվեստների սիրող և հովանավորող: Նրա օրոք է հիմնադրվել Ալեքսանդրիայի գրադարանը: Հիշատակվում է հայ պատմիչների երկերում: Մովսես Խորենացին նրա մասին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»[1]:


[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, I, Բ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով