Լիկուրգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lycurgus.jpg

Լիկուրգոս (հունարեն` Λυκοΰργος, մ.թ.ա. IX-VIIIդդ.), Հին Հունաստանի Սպարտա քաղաքի կիսաառասպելական օրենսդիր: Հույները նրան էին վերագրում Սպարտայի օրենքները և պետական կառուցվածքը: Ըստ ավանդության Դելփյան պատգամախոսը հրամայել է Լիկուրգոսին փոխել Սպարտայում կառավարման համակարգը` ըստ Կրետեի դորիական պետությունների օրինակի: Լիկուրգոսի բարեփոխումները ներառում են ավագանու խորհրդի (գերուսիայի) և ժողովրդական ժողովի (ապելլայի) ստեղծումը, Սպարտայի ռազմականացումը, բոլոր տղամարդկանց համար պարտադիր ընդհանուր ճաշկերույթների ներմուծումը և այլն: Պլուտարքոսի կողմից գրած Լիկուրգոսի կենսագրությունը, չնայած շատ հետաքրքիր ընթերցանություն է, զուրկ է որեւէ պատմական հիմքից:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Լիկուրգոսյան օրենսդրություն