Քարոն (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարոն (այլ կիրառումներ)
Քարոն
Տեսակհունական դիացաբանության աստված և մահվան աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևհին հունարեն՝ Χάρων
ԶբաղմունքՀանգուցյալների հոգիների տեղափոխում՝ Ստիքս գետով
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
ԵղբայրՀիպնոս
Ատրիբուտներնավակ
 Charon Վիքիպահեստում

Քարոն (հին հունարեն՝ Χάρων - «պայծառ»), հին հունական դիցաբանությունում[1] մահացածների հոգիների տեղափոխողը[2]՝ Ստիքս գետով դեպի Հադեսի թագավորություն։ Նիքսի և Էրեբոսի որդին[3]։ Թանատոսի (Մահվան), մոյրաների (ըստ Հեսիոդոսի), Նեմեսիսի, Էրինիների, Հիպնոսի և Նիքսի մյուս զավակների եղբայրը։ Պատկերվում էր որպես մռայլ ծերունի՝ ցնցոտիներով։ Քարոնը տեղափոխում էր մահացածներին ստորերկրյա գետերով, ինչի դիմաց որպես վարձատրություն վերցնում էր մանրադրամ, որը համաձայն ծիսակարգի դրվում էր հանգուցյալի լեզվի տակ։ Նա տեղափոխում էր միայն այն մահացածներին, որոնց հոգիները հանգիստ էին գտել իրենց գերեզմաններում։ Միայն Պերսեփոնեի այգուց պոկած ոսկե ճյուղն էր կենդանի մարդկանց համար ճանապարհ բացում դեպի մահվան թագավորություն։ Քարոնը ոչ մի հանգուցյալի հետ չէր վերադարձնում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոն անվանումը ծագում է հունարեն χαρωπός (քարոպոս) բառաձևից, որը թարգմանվում է որպես «սուր հայացք ունեցող»։ Այս անվանումը օգտագործվում էր նաև որպես մահվան հոմանիշ[4]։ Քարոնի առկայծող աչքերը կարող են խորհրդանշել նաև նրա զայրույթն ու գրգռվածությունը, ինչի մասին խոսվում է գրականության մեջ, որը սակայն ամբողջությամբ ստուգաբանված չէ։ Դիոդորոս Սիկիլիացին կարծում էր, որ «նավաստին» և իր անվանումը գալիս են Եգիպտոսից[5]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոնի կերպարը հաճախ է արտացոլվել հունական մշակույթում։ Ատտիկայում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սափորները, որոնք թվագրվում են մ․թ․ա․ V-րդ և մ․թ․ա․ IV-րդ դարեր, հաճախ զարդարվում էին նաև այն տեսարաններով, թե ինչպես էին մահացածները տեղափոխվում Քարոնի նավակով։ Ավելի վաղ հայտնաբերված սափորների վրա Քարոնը պատկերվում էր որպես կոպիտ և թափթփված աթենացի նավաստի, որը աջ ձեռքով պահում էր նավակի թին, իսկ ձախով վերցնում էր փոխադրման վարձատրությունը։ Քարոնի հետ մեկտեղ հաճախ պատկերվում էր նաև Հերմեսը՝ որպես մեռածների հոգիների ուղեկից։ Ավելի ուշ շրջանի սափորների վրա Քարոնը պատկերվում էր որպես ավելի «բարի» վարքականոն ունեցող էակ[6]։ Մ.թ.ա. 1–ին դարի հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը իր «Էնեական» աշխատության մեջ նկարագրում է Քարոնին, երբ Էնիասը իջնում է ստորերկրյա աշխարհ[7]։

Աքիլլես և Քարոն

Այլ հռոմեացի հեղինակներ ևս անդրադարձել են Քարոնին, այդ թվում և Սենեկան իր «Hercules Furens» ողբերգության մեջ, որտեղ Քարոնը նկարագրվում է 762-777 էջերում, որպես մի կոպիտ ծերուկ՝ ձգված այտերով, կեղտոտ հագուստով և թափթփված մորուքով, որն իր նավակը կառավարում էր երկար փայտի միջոցով։ Երբ նավաստին կանգնեցնում է Հերակլեսին, չթողնելով նրան անցնել մյուս ափ, Հերակլեսը ուժով է ապացուցում իր՝ մյուս ափ անցնելու իրավունքը՝ հաղթահարելով Քարոնին իր իսկ փայտի օգնությամբ[8]։ Մեր թվարկության II դարում Լուկիանոս ի «Խոսակցություններ մեռածների թագավորությունում» գրքում Քարոնը հիմնականում հայտնվում է 4-րդ և 10-րդ մասերում («Հերմես և Քարոն»,«Քարոն և Հերմես»)[9]։

XIV դարում Դանթեն իր «Աստվածային կատակերգությունում» նկարագրում է Քարոնին, որը հեղինակի կողմից նկարագրված առաջին դիցաբանական կերպարն էր ստորգետնյա աշխարհում։ Տարբեր հատվածներում Քարոնը նկարագրվում է որպես նիհար և թույլ ծերուկ կամ թևավոր հրեշ, չնայած որ Միքելանջելոյի նկարի մեջ, որը ոգեշնչված էր Դանթեի աշխատությամբ, Քարոնը պատկերված էր թիով, որը նախատեսված էր հետ մնացողներին հարվածելու համար(«batte col remo qualunque s’adagia»)[10]: Ներկայումս Քարոնին հաճախ պատկերում են որպես կենդանի կմախք։

Ստորերկրյա աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում՝ ներառյալ նաև Պավսանիասի, իսկ այնուհետև նաև Դանթեի նկարագրությունները Քարոնը գտնվում էր Ախերոն գետի մոտ։ Հինհունական աղբյուրները, ինչպիսիք էին՝ Պինդարոսը, Էսքիլեսը, Եվրիպիդեսը, Պլատոնը և Կալիմաքոսը իրենց ստեղծագործություններում Քարոնին նույնպես նկարագրում էին Ախերոն գետի վրա։ Հռոմեացի բանաստեղծներ Սեքստոս Պրոպերցիոսը, Պուբլիուս Օվիդիուս Նասոն, Ստացիուսը Քարոնին նկարագրում են Ստիքս գետի վրա, հավանաբար հետևելով Վերգիլիոսի «Էնեական» աշխատությանը, որտեղ նա այս երկու գետերը ասոցացնում է[11]։

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլուտոնի արբանյակը անվանակոչվել է Քարոնի անունով։

«Նյու Հորայզընս» տիեզերանավը, որը պլանավորել էր 2014 թվականին անցնել Պլուտոնի և Քարոն արբանյակի մոտով, իր հետ տանում էր նաև արբանյակի հայտնագործող Քլայդ Թոմբոյի մոխրից։ Տիեզերանավը իր հետ տանում էր նաև մեկ քառորդ ԱՄՆ դոլար, որպես վարձատրություն Քարոնին՝ Թոմբոյի համար[12]։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակվում է Քեյթոն Հենսոնի (անգլ․ Keaton Henson) Քարոն (Charon) երգում։

Հիշատակվում է Օլեգ Մեդվեդևի «Не заходи за черту» երգում («Таблетки от счастья» ալբոմից)։

Հիշատակվում է Մայքլ Նաումենկոյի «Уездный город N» երգում։

Հիշատակվում է ԴԴՏ խմբի «Styx» երգում։

Հունգարացի գրող Յեշ Դյուլայի «Քարոնի նավակում կամ ծերության սիմպտոմներ» վեպում, որտեղ գրողը արտահայտում է իր մտքերը՝ մարդկության գոյության, կյանքի իմաստի, ազատ ստեղծագործական աշխատանքի պարգևած երջանկության մասին։

Հիշատակվում է ամերիկացի գրող Ռոբերտ Իրվին Հովարդի «Վիրավորանք»[13] անավարտ պատմվածքում։

Ռուսական Սեվեռնի Ֆլոտ ռոք խմբի երգացանկում կա համանուն «Քարոն» երգը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.305, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.157
  2. Еврипид. Алкестида 254; Вергилий. Энеида VI 298—304
  3. Հեսիոդոս. Թեոգոնիա 212
  4. Liddell and Scott, A Greek-English Lexicon (Oxford: Clarendon Press 1843, 1985 printing), entries on χαροπός and χάρων, pp. 1980—1981; Brill’s New Pauly (Leiden and Boston 2003), vol. 3, entry on "Charon, " pp. 202—203.
  5. Christiane Sourvinou-Inwood, «Reading» Greek Death (Oxford University Press, 1996), p. 359 online and p. 390 online.
  6. Grinsell, L. V. (1957). «The Ferryman and His Fee: A Study in Ethnology, Archaeology, and Tradition». Folklore. 68 (1): 257–269 [p. 261]. JSTOR 1258157.
  7. Вергилий, Энеида 6.298-301, перевод на английский Джона Драйдена, на русский — Сергея Ошерова (English lines 413—417.)
  8. See Ronnie H. Terpening, Charon and the Crossing: Ancient, Medieval, and Renaissance Transformations of a Myth (Lewisburg: Bucknell University Press, 1985 and London and Toronto: Associated University Presses, 1985), стр. 97—98.
  9. Для анализа этих диалогов см. Terpening, стр. 107—116.)
  10. Для анализа описания Харона Данте и других его появлений в литературе с античных времён и вплоть до 17 столетия в Италии см. Тёрпенин, Рон, Charon and the Crossing.
  11. See Kharon at theoi.com for collected source passages with work and line annotations, as well as images from vase paintings.
  12. «NASA — A 'State' of Exploration». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Глаз Эрлика»: Сборник. СПб: Азбука-Терра, 1997. ISBN 5-784-0222-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարոն (դիցաբանություն)» հոդվածին։