Արիստոփանես
Արիստոփանես (հին հունարեն` Ἀριστοφάνης, մ.թ.ա. 446 — 387 և 380 թթ. միջև, Աթենք), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ:
[խմբագրել] Կենսագրությունը
Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են: Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել: Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը` բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման: Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին: Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը: Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին:
[խմբագրել] Ստեղծագործությունները
Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը: Դրանք են`
- Աքառնացիներ
- Հեծյալներ
- Ամպեր
- Կշեռք
- Խաղաղություն
- Թռչուններ
- Լիսիստրատե
- Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը
- Գորտեր
- Կանայք ժողովրդական ժողովում
- Հարստություն
[խմբագրել] Աղբյուրները
Անտիկ գրականություն, Երևան, 1990: