Սողոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Solon2.jpg

Սողոն (Σόλων, մոտ 638 Ն․ Ք․ –558 Ն․ Ք․) հույն հայտնի պետական գործիչ էր, օրեսնգիր և բանաստեղծ։

Բովանդակություն

[խմբագրել] Կյանքը

594 թվականին արքոնտ ընտրվեց Սոլոնը, ով հրաժարվեց արքոնտների ավանդական երդումներից, որով պետք է պահպանվերին տիրող օրենքները: Սոլոնը իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին, սակայն այդ դասակարգը աստիճանաբար աղքատանում էր և արդեն երիտասարդության տարիներում Սոլոնը զբաղվում էր առևտրով: Սոլոնը ինչպես պնդում էին Արիստոտելը և Պլուտարքոսը պատկանում էր բնակչության միջին տարրին:

[խմբագրել] Բարեփոխումները

Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոն ի գործունեությունը դա սիասխֆիան էր (ՙթոթոփում՚), որը արգելում էր պարտային ստրկությունը հանում էր հարկերը և արգելում պարտքի դիմաց մարդուն ստրկացնելը: Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը: Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուները, հայտարարվեցին ազատ պարտքերից և վերադարձվեցին իրենց տերերին: Աթենական հողատերերի ազատումը ստրկությունից առաջին քայլն էր հետագա բարեփոխումների ճանապարհին: Ազատագրված գյուղացիները պահանջում էին հող, այն նույն հողը, որը նրանցից նախկինում հարկադրաբար խլել էին, այն հողից առանց որի նրանք չէին գտնում իրենց ուժերի գործածումը: Իրականացվող բարեոխումներում Սոլոնը հանդես էր գալիս որպես նոր տիպի ստրկատիրության ներկայացուցիչ և նրա ռեֆորմները պաշտպանում էին բարձրացող ստրկատիրական կարգերը` հիմնված ստրուկների բերելու վրա:

Հողային հարցի հետ կապված ռեֆորմների իրականացնելուց հետո Սոլոնը սկսեց ամրապնդել քաղաքական կարգը: Հին ավագանու խորհրդի կողքին, որը այդ ժամանակ ստացել էր արեոպագոս անունը Սոլոնը հիմնադրեց Չորսհարյուրյակի խորհուրդը, որոնք ընտրվում էին ունեցվածքային ցենզի հիման վրա` յուրաքանչյուր ֆիլից հարյուր մարդ:

Ամբողջ բնակչությունը, որը մտնում էր չորս ֆիլերի մեջ, Սոլոնը բաժանեց չորս ունեցվածքային խմբերի ըստ իրենց հողային ռեսուրսների և ստացված բերքի քանակի: Առաջին ունեցվածքային խմբի մեջ էին մտնում այն մարդիկ, որոնք իրենց հողից ստանում էին ոչ պակաս քան 500 մեդիմ ցորեն, յուղ և գինի, երկրորդ խմբի մեջ էին մտնում 300 մեդիմի, երրորդ 200, չորրորդ 200 մեդիմից ցածր եկամուտ ունեցողները:

Բարձրագույն զինվորական և արքոնտների պաշտոնները կարող էին ստանալ միայն առաջին խմբի մերկայացուցիչները, երկրորդ խումբը ներկայացված էր հեծելազորում, երրորդ խումբը ծանրազեն հետևակով և չորրորդ խումբը թեթևազեն հետևակով, Չորսհարյուրյակի խորհրդի մեջ կարող էին մտնել միայն առաջին երեք խմբերի ներկայացուցիչները:

Բոլոր չորս խմբերի ներկայացուցիչները իրավունք ունեին մասնակցել Ժողովրդական ժողովում, Ժողովրդական դատարանում, որը կրկին վերականգնվել էր: Սոլոնը առաջին անգամ մտցրեց նաև ազատ կտակի սկզբունքը: Եթե քաղաքացին չուներ օրինական որդիներ, ապա նա իրավունք ուներ կտակելու իր ունեցվածքը ում որ ցանկանում էր, այլ ոչ թե թողնել իր տոհմի որևիցե անդամի, ինչպես դա լինում էր նախկինում: Այս օրենքով հաստատվում էր յուրաքանչյուրի իրավունքը ղեկավարել իր ունեցվածքը իր հայեցողությամբ, այլ ոչ թե տոհմի շահերին ի համապատասխան:

[խմբագրել] Արդյունքները

Սոլոնի բարեփոխումները դրեցին հիմք ստրկատիրական պոլիսի ձևավորման համար, սակայն դրանք տարբերվում էին պոլիսին հատուկ փոխզիջումային հարաբերություններից և ուղղված էին հարթել մեծ ունեցվածքային տարբերությունները հասարակական կոլեկտիվի` պոլիսի ներսում: Սակայն հակասությունները դեռևս շատ ուժեղ էին: Աթենական պետությունը մտավ իր զարգացման այն շրջանը, երբ պայքարող խմբերը պահանջում էին ավելի արմատական բարեփոխումներ, իսկ տոհմային ավագանին օգտագործում էր իր բոլոր միջոցները, որպիսի վերադարձներ իր նախկին պետական կարգավիճակը: Սուր քաղաքական պայքարի պայմաններում աթենական դեմոսի և արիստոկրատիայի, հարուստների և աղքատների, պարտատերերի և պարտապանների միջև Սոլոնը հադիսացավ այն փոխզիջումային անձը, ում հավասարապես վստահում էին միմիանց դեմ պայքարող կողմերը: Վերցնելով պետական գործերը իր ձեռքը Սոլոնը մտցրեց նոր օրենքներ և բավականին շոշափելի կերպով բարեփոխեց աթենական պոլիսի ցոցիալ-քաղաքական կարգը: Պետությունը ըստ Սոլոնի կարիք ունի օրինական կարգ ու կանոնի: Անօրենությունը և երկպառակությունը, ավելի վատ են չարությունից: Կարգ ու կանոնը և օրենքը ամենամեծ օգուտն են պոլիսի համար:

[խմբագրել] Աղբյուրներ

Колобова К.М (1958). Очерки истории Древней Греции. 

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով