Սֆինքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիզեի մեծ Սֆինքսը:

Սֆինքս, (հին հունարեն՝ Σφίγξ, Σφιγγός ), կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։

Աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ, դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ։

Եգիպտական սֆինքսները[խմբագրել]

Էդիպոսն ու սֆինքսը
Ասորական լամասու Բրիտանական թանգարանում:

Ամենախոշորը և ամենահայտնին Գիզեի մեծ սֆինքսն է, որը տեղադրված է Գիզեի մեծ բուրգի հարևանությամբ Նեղոս գետի ձախ ափին և նայում է դեպի արևելք (29°58′31″ հս. լ. 31°08′15″ ավ. ե. / 29.975278° հս. լ. 31.1375° աե. ե.)։ Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ մեծ Սֆինքսի դեմքը նմանեցված է մ.թ.ա. 2558-2532թթ. թագավորած Խեփրեն փարավոնին։
Ամբողջական կրաքարե ժայռից կերտած արձանի երկարությունը 73մ է, բարձրությունը` 20։
Եգիպտական մյուս հայտնի սֆինքսը գրանիտից քանդակած Հաթշեփսութ փարավոնի գլխով սֆինքսն է։

Հունական տարբերակը[խմբագրել]

Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար դեմոն։ Այստեղ սֆինքսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։
Հույները նաև համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Հունաստանից դուրս` Եթովպիայում։ Սֆինքսը եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը և եղել է կնիքների և մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը։

Սֆինքսի առեղծվածը[խմբագրել]

Պատմվում է, որ Սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը և այնտեղ մտնողներին առաջարկում էր հանելուկներ։ Դրանցից ամենահայտնին հետևյալն է. «Որ արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո` երկու և հետո` երեք»։ Պատասխանն է` «Մարդը»։ Որոշ դեպքերում նշվում է մի այլ հանելուկ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդն` առաջինին»։ Պատասխանն է` «Ցերեկն ու գիշերը»։

Հունական դիցաբանության համաձայն, այն բանից հետո, երբ Էդիպ արքան պատասխանեց հանելուկներին, սֆինքսը նետվեց անդունդը։

Լամասու[խմբագրել]

Լամասուները Միջագետքում և Ասորեստանում տարածված պահապան աստվածություններ էին։ Ունեին առյուծի կամ ցլի մարմին, արծվի թևեր և մարդու գլուխ։
Լամասուների արձանները տեղադրվում էին քաղաքների մուտքերի մոտ, որպեսզի այնտեղ մտնողները տեսնեն նրանց։ Նրանք հանդիսանում էին ուժի խորհրդանիշ։

Տես նաև[խմբագրել]

  • Սֆինքսի պատվին է իր անունն ստացել 1918 թ. հայտնաբերված (896) Սֆինքս աստերոիդը։