Դաշնակցային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական համադաշնության քարտեզը մ.թ.ա. 100 թվականին՝ Դաշնակցային պատերազմի նախօրեին

Դաշնակցային պատերազմ (լատին․՝ bellum sociale), Հռոմի դեմ դաշնակիցների՝ իտալիկների ապստամբությունը մեր թվարկությունից առաջ 90—88 թվականներին։ Դաշնակիցները ապստամբեցին հռոմեական քաղաքացիության իրավունք նվաճելու համար։ Հռոմեացիները մի քանի պարտություններից հետո, մեր թվարկությունից առաջ 90 թվականին ստիպված օրենք հրատարակեցին՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը։ Դա պառակտեց շարժումը և հասցրեց նրա պարտությանը։

Այնուամենայնիվ, պատերազմի շնորհիվ դաշնակիցներն ստացան քաղաքացիության իրավունք։ Դաշնակցային պատերազմը նպաստել է Իտալիայի տարբեր մասերի տնտեսական մերձեցմանը և լատինականացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 284