Համեմունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համեմունքներ
Ենթատեսակհամեմունք
Հիմնականանուշաբույր բույս
 Spices Վիքիպահեստում
Համեմունքներ

Համեմունքներ (ռուս.՝ припра́вы, անգլ.՝ condiment), համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներն են, տերևները, սերմերը, պտուղները և դրանցից պատրաստված հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։

Համեմունքներն օգտագործվում են խոհարարության, սննդի արդյունաբերության (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի և այլն), օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Կերակուրների և պահածոների համար օգտագործում են սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սև, սպիտակ, կարմիր ու բուրավետ պղպեղներ, դափնու տերև և այլն։ Ըմպելիքների, մուրաբաների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման համար օգտագործում են դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկույզ, սև սոնիճ և այլն։ Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարներ։ Համեմունքների շարքին են դասվում նաև աղանյութերը, գլիկոզիդները և այլն։ Համեմունքներն ախորժաբեր են և նպաստում են մարսողությանը։

Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն առավել արժեքավոր են արևադարձային երկրներում աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սև պղպեղները և այլն։ Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։

Հաճախ օգտագործվող համեմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտեր ու համեմունքներ.

Սա անծանոթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։

Համեմունքների շուկան ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմունքների գլոբալ արտադրողներից առաջատար երկիր է համարվում Հնդկաստանը (անգլ.՝ spices):

Համեմունքների արտադրությունը 2009 թվականին[1],
հազար տոննա
Դասակարգում Երկիր 2010 2011
1 {{{2}}} Հնդկաստան 1,474,900 1,525,000
2 {{{2}}} Բանգլադեշ 128,517 139,775
3 {{{2}}} Թուրքիա 107,000 113,783
4 {{{2}}} Չինաստան 90,000 95,890
5  Պակիստան 53,647 53,620
6 {{{2}}} Իրան 18,028 21,307
7 {{{2}}} Նեպալ 20,360 20,905
8 {{{2}}} Կոլումբիա 16,998 19,378
9 {{{2}}} Եթովպիա 27,122 17,905
10

Շրի Լանկա Շրի Լանկա || 8,293 || 8,438

Համաշխարհային 1,995,523 2,063,472
Source: UN Food & Agriculture Organization[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FAOSTAT, выбрать: countries by commodity; selected item: spices; 2009.
  2. «Production of Spice by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пряности // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ароматические средства // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Corn, Charles. Scents of Eden: A History of the Spice Trade. New York։ Kodansha, 1999.
  • Czarra, Fred (2009). Spices: A Global History. Reaktion Books. էջ 128. ISBN 978-1-86189-426-7.
  • Dalby, Andrew. Dangerous Tastes: The Story of Spices. Berkeley։ University of California Press, 2002.
  • Freedman, Paul. Out of the East: Spices and the Medieval Imagination. New Haven։ Yale UP, 2008.
  • Keay, John. The Spice Route: A History. Berkeley։ U of California P, 2006.
  • Krondl, Michael. The Taste of Conquest: The Rise and Fall of the Three Great Cities of Spice. New York։ Ballantine Books, 2007.
  • Miller, J. Innes. The Spice Trade of the Roman Empire. Oxford։ Oxford UP, 1969.
  • Morton, Timothy. Poetics of Spice: Romantic Consumerism and the Exotic. Cambridge UP, 2000.
  • Turner, Jack (2004). Spice: The History of a Temptation. Knopf. ISBN 0-375-40721-9.

Հոդվածներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 112