Հրուշակեղեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրուշակեղեն

Հրուշակեղեն (քաղցրեղեն, քաղցրավենիք, քաղցր ուտեստներ), բարձր կալորիականություն ունեցող և հեշտ յուրացվող սննդամթերք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, առանձնանում է հաճելի համով և բույրով։ Հրուշակեղենի պատրաստման հիմնական բաղադրիչներից են ալյուրը` ցորենի, ավելի հազվադեպ՝ եգիպտացորենի, բրնձի, վարսակի և այլն), շաքարավազը, մեղրը, մրգերն ու հատապտուղները, կաթն ու սերուցքը, ճարպերը, ձվերը, խմորիչները, օսլան, կակաոն, ընկույզը, սննդային թթուները, դոնդող առաջացնող նյութերը, համային և բուրումնավետ հավելումները, սննդային գունանյութերը և փխրուցիչները։ Վարպետ խոհարար և պատմաբան Վ․ Պոխլյոբկինը կարծում էր, որ հրուշակեղենի բոլոր տեսակների խմորի մեջ ալյուրը երկրորդական դեր է խաղում (բացառություն է կազմում կուլիչի և քաղցրաբլիթի խմորը)։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Վ․ Պոխլյոբկին «Լավ խոհանոցի գաղտնիքները», 1979թ, էջ 167

Հղումներ[խմբագրել]