Տորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վիքիպեդիա» տորթ

Տորթ (իտալ.՝ torta, ավելի վաղ՝ լատ.՝ tōrta, կլոր հաց), աղանդեր, կարկանդակի տարատեսակ, որը կազմված է մեկ կամ մի քանի շերտերից, որոնք իրար են միանում կրեմով կամ ջեմով։ Տորթը սովորաբար պատում են կրեմով, գլազուրով կամ մրգերով։

Կան նաև ոչ քաղցր տորթերի տարատեսակներ (օրինակ՝ լյարդից տորթ), որի դեպքում «տորթ» անվանումն ավելի շատ մատնանշում է ուտեստի ձևավորած, զարդարածլինելը։