Կարագ
Կարագ, կաթնամթերքային արտադրատեսակ, որն ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից: Այն օգտագործվում է թե՛ որպես հացի վրա քսուկ և թե՛ որպես սնունդ պատրաստելու համար խոհարարական պարագա: Բացի այդ` կարագն օգտագործվում է նաև որպես պատրաստի սնունդին համային առավել բարձր հատկություններ հաղորդելու համար հավելում:
Կարագ պատրաստելու համար չափազանց կարևոր է կաթի առավել սննդարար, հեշտ անջատվող, յուրահատուկ և որակով օժտված բաղադրամասը` կաթնայուղը: ԱՊՀ երկրներում արտադրվում է մոտ 20 տեսակի կարագ` 52-82,5% յուղայնությամբ, 16-35% ջրի 1-2,5-3,0% չոր յուղազուրկ մնացորդային նյութի պարունակությամբ: Կաթնայուղն օրգանիզմում մարսվում է բարձր` 97% գործակցով, իսկ պլազմայի չոր նյութերը` 94,1%: Կաթնայուղի լիարժեքությունը պայմանավորված է նաև նրանում առկա ճարպալուծ` A, E, PP, B1, C վիտամիններով, β կարոտինով և կենսաբանական այլ ակտիվ նյութերով:
Բովանդակություն |
Կարագների ապրանքագիտական դասակարգումը[խմբագրել]
Գործարանային եղանակով կովի կաթնասերից պատրաստված կարագները, կախված արտադրման տեխնոլոգիաներից, ստորաբաժանվում է հետևյալ տեսակների`
- վոլոգոդյան,
Կարագի վաճառք Լոնդոնի խանութներից մեկում - անալի,
- աղած,
- սիրողական,
- բաշկիրական,
- գյուղացիական,
- բուտերբրոդային,
- լրացումներով և համով,
- հալած:
Վոլոգոդյան կարագ[խմբագրել]
Իրենից ներկայացնում է բարձր ջերմաստիճաններում պաստերիզացված, քաղցր կաթնասերից պատրաստված անարատ սերակարագ: Ունի ընկույզի համ և հոտ: Այդ համի և հոտի բացակայության դեպքում կարագը դասվում է անալի քաղցր սերակարագների շարքին: Վոլոգոդյան կարագը պատկանում է քաղցր կարագներին:
Անալի կարագ[խմբագրել]
Անալի կարագը քաղցր կամ թթու սերակարագ է, որը պատրաստում են պաստերիզացված սերին, կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրաներ ավելացնելու միջոցով կամ առանց դրանց:
Աղած կարագ[խմբագրել]
Քաղցր կամ թթու սերակարագ է, որը պատրաստվում է նույն տեխնոլոգիայով, ինչպիսին անալի կարագի դեպքում, այսինքն. պաստերիզացված սերին ավելացնում են կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրա, սակայն վերջում միայն լրացուցիչ խառնում են կերակրի աղ:
Սիրողական կարագ[խմբագրել]
Պատրաստում են քաղցր, թթու և անալի, ջրի քանակը պետք է լինի 20%-ից ոչ ավելի, իսկ չոր յուղազուրկ մնացորդային նյութը` 2%:
Բաշկիրական կարագ[խմբագրել]
Հանդիսանում է անալի, քաղցր, թթվային կարագ, որում յուղը կազմում է 79,5%-ից ոչ պակաս, ջրի քանակը` 18%-ից ոչ ավելի, իսկ չոր յուղազուրկ մնացորդը (ՍՈՄՈ)` 2,5-3%: Ունի բնորոշ քաղցր համ:
Գյուղացիական կարագ[խմբագրել]
Քաղցրահամը լինում է աղ դրած կամ անալի, իսկ թթվասերակարագը` միայն անալի: Յուղի քանակը անալի կարագում պետք է լինի 72,5%, իսկ աղիում` 71,5%-ից ոչ պակաս, ջրի քանակը 25%-ից ոչ ավելի, չոր յուղազուրկ մնացորդը` 2,5%:
Բուտերբրոդային կարագ[խմբագրել]
Լինում է անալի, քաղցրահամ: Յուղի քանակը պիտի կազմի 61,5%-իս ոչ պակաս, ջուրը` 35%-ից ոչ ավելի, իսկ չոր յուղազուրկ մնացորդը`3,5%:
Լրացումներով և համով կարագ[խմբագրել]
Լրացումներով և համով կարագներն ունեն լայն տեսականի: Դրանք կարող են լինել դեսերտ` յուղով, դեսերտ` շոկոլադով, յարոսլավլի, մեղրով, հատապտուղներով և շոկոլադի:
Կարագի արատները[խմբագրել]
Կարագն ունի նաև արատներ: Դրանք կարող են լինել անասուններին տված վատ կերից, բնակլիմայական ոչ պատշաճ պայմաններից և այլն:
Կարագի արատներ են հանդիսանում նաև դառը համը, որն առաջանում է կենդանուն դառը խոտով կերակրելու, մետաղահամը` տարայի քայքայման հետևանքով և այլն:
Արտաքին հղումներ[խմբագրել]