Թթվասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթվասեր
Ենթատեսակsour cream?, Q26868866?[1], Q26868442?[2], յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված և սննդամթերք
Առաջացման երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
 Smetana (dairy product) Վիքիպահեստում
Թթվասեր և այլ կաթնամթերք

Թթվասեր (հին սլավոներեն՝sъmętana < sъmětati), կաթնաթթվային արտադրանք, որը ստանում են սերուցքից և մակարդից[3]։ Յուղայնության աստիճանը տատանվում է 10-ից մինչև 58 %[4]։ Թթվասերը իրենից ներկայացնում է սերուցք՝ ենթարկվելով կաթնաթթվային խմորեցման։ Ֆրանսիական և սլավոնական խոհանոցների ավանդական արտադրանք։ Թթվասերը օգտագործում են ոչ միայն ուտեստների մեջ, նաև դիմահարդարման համար։

Տարածում և անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմ-ֆրեշ ելակի վրա

Թթվասերը համարվում է ռուսների, ուկրաինացիների, բելառուսների ազգային ուտեստը։ Այն նաև տարածված է Արևելյան Եվրոպայում՝ բալթյան երկրներում (Լիտվա, Լատվիա, Էստոնիա), նախկին Արևելյան Գերմանիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, նաև Ֆինլանդիայում։

Ֆրանսիական սերուցքը կամ կրեմ-ֆրեշը նույնպես ստացվում է պաստերիզացված սերուցքից։ Նորմանդիայում հաճախ ավելացնում են թթվասերին կալվադոս և պատրաստում են ձկան սոուս։

Թթվասեր անվանումը օգտագործվում է միայն Հայաստանում։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում օգտագործվում է сметана անվանումը, Ֆինլանդիայում smetana և crème fraîche[5], Գերմանիայում՝ schmand, սլավոներեն՝ kisla smetana, Լեհաստանում՝ śmietana, Չեխիայում՝ zakysaná smetana, Ռումինիայում՝ smântână: Բացի վերոնշյալ երկրներից թթվասերը օգտագործում են նաև եվրոպական այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Դանիայում։ Հունգարիայում թթվասերին անվանում են tejföl կամ tejfel, Էստոնիայում՝ hapukoor, Լիտվայում՝ grietinė, Լատվիայում՝ skābs krējums, Սերբիայում՝ pavlaka կամ mileram, Բոսնիայում՝ povlaka, Խորվաթիայում՝ kiselo vrhnje:

Թթվասերը խոհարարության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվասեր արևելաեվրոպական (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա) խոհանոցում ավելի տարածված է օգտագործել որպես առաջին ուտեստ (Շի, բորշ, մածնաբրդոշ և այլն)։ Թթվասերը մեծ մասամբ օգտագործվում է Հայաստանում, Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի ուրիշ երկրներում։ Էստոնական խոհանոցում ավելի ճանաչված է Սելդի ձկան հետ ավելացվող կերակուր, թթվասերը օգտագործում են նաև ավանդական «չորբա» ապուրի մեջ, և նույնպես մսային ճաշատեսակ «մուսակայի» պատրաստման մեջ։

Նմանատիպ ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրեմ-ֆրեշ
  • Կրեմ-դուբլ
  • Կատիկ
  • Կայմակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls (ռուս.)
  2. Ключи ОКПД2-ОКПД2007 (5,8 Мб), Ключи+ОКПД2-ОКПД2007-ЯНВ.xls (ռուս.)
  3. «Թթվասեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «ԳՕՍՏ Ռ 52092-2003». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Կաթնաթթվային ապրանքների պատրաստումը