Ռակլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Raclette2.jpg
Ժամանակակից ռակլետի գրիլ և զանազան ուղեկից մթերքներ

Ռակլետ թե պանրի տեսակ է և թե շվեյցարական ուտեստ։ Ռակլետ կերակրի հիմնական բաղկացուցիչը տաքացվող պանիրն է, որի հալչող մասը քերելով անջատվում է։

Պանիր[խմբագրել]

Ռակլետը կիսա-ամուր, կովի կաթի պանիր, հիմնականում օգտագործվում է հալեցման համար։ Այն որպես կանոն կլոր օղակի տեսք ունի, քաշը՝ 6 կգ։

Ուտեստ[խմբագրել]

Ռակլետը Շվեյցարիայի բնիկների ավանդական կերակրատեսակն է։ [1] Ռակլետ պանրի գլուխը տաքացվում է կրակի առջև կամ հատուկ սարքի օգնությամբ, այնուհետ քերվում է ճաշի ափսեների մեջ, ռակլետ տերմինը սկիզբ է առնում ֆրանսերեն racler քերել բառից, որ հղվում է այն փաստից, որ հալած պանիրը քերելով անջատում են չհալչած պանրից և լցնում ափսեների մեջ։

Ավանդական եղանակով պանրի մեծ գլուխը դրվում է բաց կրակի առջև, հյուրերից մեկը պարբերաբար քերում հանում է պանրի հալչող կողմը։ Պանիրը զուգակցվում է փոքր եփած կարտոֆիլների, թթու վարունգի, թթու սոխի և չորացրած մսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել]