Պրահա (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրահա (այլ կիրառումներ)

Պրահա, շոկոլադե թխվածք, հայտնի Ռուսաստանում դեռ ԽՍՀՄ տարիներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված կարծիք է, որ «Պրահա» խմորեղենի օրիգինալ բաղադրատոմսը գալիս է Չեխիայից։ Այն շատ ժամանակատար և ոչ էժան խմորեղեն է, քանի որ իր մեջ ընդգրկում է չորս տեսակի կարագի սերուցք, նաև ընդգրկում է մի քանի տեսակի խմիչքներ՝ կոնյակ, լիկյոր և ռոմ։ Սակայն Չեխիայի խոհանոցում այս խմորեղենը բացակա է։ Իրականում այն բաղադրատոմսը, որ հավանել էին Ռուսաստանում, մտածված էր հրուշակեղենի գործարանի տնօրեն և «Պրահա» ռեստորանի տնօրեն Միխայիլ Գուրալնիկի կողմից, ով հորինել է ավելի քան 30 թխվածքներ դրանցից մեկն է շատ հայտնի «Թռչնի կաթ» խմորեղենը։ Իր կարիերիայի սկզբում Գուրալնիկը, լինելով աշակերտ ռեստորանի խոհանոցում, սովորում էր խմորեղեն պատրաստել Չեխոսլովակիայի վարպետներից, ովքեր գնում էին Մոսկվա` կիսելու իրենց փորձը և գիտելիքները։

Խորհրդային տարիներին թխվածքը չէր արտոնագրվել պրակտիկայի բացակայության պատճառով։ Սակայն տրվում էր համապատասխան ԳՕՍՏ, և դրանով կարելի էր պատրաստել խմորեղենը ցանկացած հրուշակեղենի գործարանում։

Բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմորեղեն «Պրահա»-ն բաղկացած է երեք տորթից, ծածկված «Պրահական» կրեմով և վերևում ծածկված է շոկոլադով։ Խմորեղենի միջի խմորը պատրաստվում է բիսկվիտից և մեջն ավելացվում է սերուցքային յուղ և կակաո։ Կրեմը ընդգրկում է սերուցքային յուղ, ձվի դեղնուց, խտացրած կաթ։ Թխվածքի թխվելուց հետո մի քանի ժամ պետք է սառնարանում պահել։ Սառնարանից հանելուց հետո պետք է քսել մրգային քսուկ, որից հետո պետք է ավելացնել հալեցված շոկոլադը և զարդարել կրեմով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]