Վիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսկի
Ենթատեսակgrain spirit?
Ծագման երկիր Իռլանդիա և  Շոտլանդիա
 Whisky Վիքիպահեստում

Վիսկի (անգլ.՝ whisky կամ whiskey), շոտլանդերեն՝ uisge beatha, բառացի՝ «կյանքի ջուր»), թունդ (40-50 ծավ․% սպիրտ) ալկոհոլային խմիչք։ Հայրենիքը Շոտլանդիան է․ առաջին գրավոր վկայությունը՝ 1494 թվականին։ Շոտլանդիայում վիսկիի զանգվածային արտադրությունն սկսվել է 1814 թվականին։

Վիսկին ստացվում է գարու ածիկի, եգիպտացորենի, տարեկանի, ցորենի քաղցուի թորումից։ Լավագույնն է համարվում շոտլանդական գարու վիսկին։

Խմորման պրոցեսն ավարտվելուց հետո ստացվում է գարեջուր, որն այնուհետև թորում են (թորման պրոցեսը լինում է ընդհատ և անընդհատ)։ Ստացվում է թունդ վիսկի, որը 3-10 տարի պահվում է ներսի կողմից խանձված կաղնու տակառներում։ Այնուհետև սպիրտը նոսրացնում են թորած ջրով և լցնում շշերի մեջ։

Վիսկիի հնացման ժամկետը 6 ամիս է, պահվում է մութ պահեստներում՝ 5-20 °C ջերմաստիճանում։

Վիսկին արտադրվում է Իռլանդիայում, Կանադայում և այլուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։