Չիզքեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիզքեյք
Նյույորքյան ոճով պատրաստված ելակով չիզքեյք
եվրոպական և ամերիկյան խոհանոցներ
Ենթատեսակflan?[1], Տարտ[1], կարկանդակ և տորթ
Բաղադրամասեր
Հիմնականպանիր
 Cheesecakes Վիքիպահեստում

Չիզքեյեք (անգլ.՝ cheese – պանիր, cake – տորթ), եվրոպական և ամերիկյան խոհանոցների ուտեստ, որ պարունակում է իր մեջ պանիր ներառող աղանդեր՝ պատրաստված կաթնաշոռից մինչև աղանդերային սուֆլե։ Առաջին չիզքեյքերը հայտնվել են դեռ Հին Հունաստանում[2]։

Չիզքեյքերը[3] պատրաստում են ֆիլադելֆիա կոչվող պանրից։ Օգտագործում են նաև շաքարավազ, ձու, սերուցք և մրգեր։ Այս ամենի խառնուրդը ավելացվում է թխվածքաբլիթների կամ քաղր կրեկերների վրա։ Հաճախ ավելացնում են վանիլ, շոկոլադ և մրգային զարդարանքներ, ինչպես օրինակ՝ ելակ։

Չիզքեյքի պատրաստման ամենատարածված խնդիրը սառեցման ժամանակ ճաքերի առաջացումն է։ Կան մի քանի մեթոդներ դրանցից խուսափելու համար։ Դրանցից մեկն այն է, որ թխվածքը հարկավոր է թխել ջրային գոլորշու վրա, որպեսզի հավասարաչափ տաքացում ապահովվի։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ հարկավոր է ոչ շատ բարձր ջերմաստիճանի առկայությամբ թխել։ Հետո դանդաղորեն սառեցնել չիզքեյքը՝ բացելով ջեռոցի դռնակը։ Ըստ երրորդ մեթոդի՝ ջեռոցից հանելուց 10—15 րոպե անց չիզքեյքը հարկավոր է դանակով զգուշորեն ազատել տարայի պատերից։ Այդպես այն պետք է թողնել մինչև ամբողջովին սառելը (մոտավորապես 1,5—2 ժամ)։ Եթե այս միջոցները չեն օգնում, ապա հարկավոր է կաթնաշոռային զանգվածը զարդարել մրգերով, հարած սերուցքով կամ թխվածքաբլիթների փշրանքներով։

Մեծ Բրիտանիայում չիզքեյքը անեփ սառը աղանդեր է, որը սովորաբար կազմված է հիմնական շերտից՝ կարագով խառնած մանրացված թխվածքաբլիթներից և հաստ նրբաբլիթից, ինչպես նաև միջուկից՝ կաթի, շաքարավազի, պանրի, սերուցքի, երբեմն ժելատինի խառնուրդից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Oxford Dictionary of Food and Nutrition — 3 — Oxford: OUP, 2009. — P. 120. — ISBN 978-0-19-923487-5
  2. The History of Cheesecake and Cream Cheese<!(չաշխատող հղում)
  3. Health’snews.com Չիզքեյք(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիզքեյք» հոդվածին։