Կոկոսյան արմավենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկոսյան արմավենի
Cocos nucifera
Հավայան կղզիներում աճող արմավենիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Արմավենածաղկավորներ
Ընտանիք Արմավենիներ
Ցեղ Cocos
Տեսակ Կոկոսյան արմավենի
Լատիներեն անվանում
Cocos nucifera L.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42451
NCBI 13894

Կոկոսյան արմավենի (լատ.՝ Cocos nucifera), արմավենիների ընտանիքի բույս։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները։ Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի էնդոսպերմը սկզբում թափանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն էմուլսիայի, այնուհետև խտանում է և կոշտանում։

Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխնիկական յուղերի ստացման համար։ Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ կոկոսյան կաթը, օգտագործվում է սննդի մեջ։ Ծաղկաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ Բնափայտը արժեքավոր շինանյութ է։ Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում Ֆիլիպիններում, Մալայան արշիպելագի կղզիներում, Մալակա թերակղզում, Հնդկաստանում։ Մշակվում է նաև Սև ծովի ափին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png