Կառլ Բրյուլով
Կառլ Պավլովիչ Բրյուլով (ռուս.՝ Карл Па́влович Брюлло́в, 1799թ. դեկտեմբերի 12 (23), Սանկտ-Պետերբուրգ — 1852թ. հունիսի 11 (23), Մանցիանա, Հռոմի մոտ, Իտալիա) — ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ:
Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր:
1823–1835թթ. աշխատել է Իտալիայում՝ մեկնելով այնտեղ որպես Գեղարվեստի խրախուսման կազմակերպության «թոշակառու»: Խորապես ազդվել է անտիկ, ինչպես նաև իտալական վերածննդի և բարոկկո դարաշրջանների արվեստից:
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» (Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» (Вирсавия, 1832, Տրետյակովի պատկերասրահ): Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավոր կին» (Всадница (Дж. и А.Паччини), 1832, Տրետյակովի պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830թ. սկսում է աշխատել և 1833թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է (Последний день Помпей, Ռուսական թանգարան):
Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)[1]: