Տրավերտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրավերտին

Տրավերտին (իտալ.՝ travertino, լատ.՝ lapis tiburtinus - տիվոլյան քար), լեռնային ծակոտկեն քարի տեսակ։ Տեղումնային լեռնային ապար, որն առաջացել է ածխաթթվային աղբյուրներից՝ հիմնականում եռացող, կամ կալցիումի կարբոնատով հարստացած տաք կամ սառը աղբյուրներից։
Քարի անվանումը ծագել է Հռոմից ոչ հեռու գտնվող Իտալիայի Տիվոլի քաղաքի անվանումից, որտեղ տրավերտինի մեծ պաշարներ կար։
Տրավերտինը մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։

Տեսակները[խմբագրել]

  • Տրավերտին բեժ անտիկ
  • Տրավերտին շագանակագույն ալիքավոր
  • Տրավերտին շագանակագույն
  • Տրավերտին մոխրագույն
  • Տրավերտին ոսկի
  • Տրավերտին վարդագույն
  • Տրավերտին մոխրագույն ամպ
  • Գծավոր տրավերտին
  • Տրավերտին բաց դեղնավուն
  • Տրավերտին մուգ դեղնավուն

և այլն

Հատկությունները[խմբագրել]

Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր և առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, իսկ նրանից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք թեթև քաշ է ունենում։ Այն հեշտ է փայլեցվում՝ ստանալով հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման ընթացքում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։

Օգտագործումը[խմբագրել]

Դեռևս Քրիստոսից առաջ տրավերտինը օգտագործել են Հին Հունաստանում և Հռոմում։ Հռոմեացիներն այն օգտագործում էին տարբեր շնություններ կառուցելիս՝ շենքեր, տաճարներ, ջրանցույցներ, լոգարաններ, աստիճաններ,ամֆիթատրոններ։[1]։ Տրավերտինն ավելի քան հազար տարի կիրառվում է շինարարության և ճարտարապետության մեջ՝ որպես շինարարական, դեկորատիվ, երեսպատման նյութ, և այսօր էլ ամենաշատ օգտագործվող քարն է ժամանակակից ճարտարապետության մեջ։
Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում՝ հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։
Տրավերտինից են կառուցված Հռոմի Կոլիզեումը, Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Արաբկիր համայնքում գտնվող «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը։ Քարը շինություններին տալիս է դեղնավուն երանգ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]