Կալցիումի կարբոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալցիումի կարբոնատ
Calcium carbonate.jpg
Calcium carbonate.png
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանում կալցիումի կարբոնատ
Քիմիական բանաձև CaCO3
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 100.0869 գ/մոլ
Ագրեգատային վիճակ պինդ սպիտակ բյուրեղներ
Խտություն (կալցիտ) 2.74 գ/սմ³
(արգոնիտ) 2.83 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան (կալցիտ) 825 °C,
(արգոնիտ) 1339 °C
Տրոհման ջերմաստիճան 900−1000 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում (25 °C) 0.00015 գ/100 մլ
pKa 9.0
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածք տրիգոնալ, տարածական խումբ 32/m
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Կալցիումի կարբոնատ, քիմիական բանաձևը՝ CaCO3, ածխաթթվի կալցիումական աղ է։ Բնության մեջ առաջացնում է երկու միներալ՝ կալցիտ և արագոնիտ, որոնք տարբերվում են իրենց բյուրեղային կառուցվածքով։ 900°C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ CaCO3 → CaO + CO2 (կրի ստացման եղանակ)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ թթուներում։

Բնական կալցիումի կարբոնատ (կրաքար, մարմար) կիրառվում է որպես շինանյութ, կավիճը (աղացած կալցիումի կարբոնատ)՝ որպես լցոն ռետինե խառնուրդների, թղթի, լինոլեումի համար։ Ավելի փափուկ ու նուրբ նյութը (նստեցրած կալցիումի կարբոնատ), որ ստացվում է CaCl2-ի և Na2CO3 փոխազդեցությունից, օգտագործվում է ատամի փոշու, կոսմետիկ միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png