Ֆրանցիսկո Գոյա
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները: Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է http://www.zhamanc.am/index.php?parentid=6&nish=3&do=showx¶m2=7 կայքից համարյա առանց փոփոխությունների: Խնդրում ենք, ստուգեք ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագորւմների ներմուծման թվականի հետ: Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չե, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում: Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը: Խախտումը հայտնաբերածին՝ Խնդրում ենք, տեղադրեք այս {{subst:nothanks cv|pg=Ֆրանցիսկո Գոյա|url=http://www.zhamanc.am/index.php?parentid=6&nish=3&do=showx¶m2=7}} -- ~~~~հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում: Հոդվածի հեղինակին՝ Հեղինակային իրավունքներ, Թույլատվությունների ստացում, Ի՞նչ անել: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ֆրանցիսկո Խոսե դե Գոյան, Իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող, ունեցել է նաև հեղափոխական և ֆանտաստիկ աշխատություններ, նշանակվել է որպես Իսպանիայի պալատական գեղանկարիչ։ Նրա գործունեությունը գնահատվել է որպես վերջինը՝ հին արվեստագետներից, և առաջինը՝ ժամանակակիցների մեջ։ Համարձակ գույների համակցման և արտահայտիչ տարրերի շնորհիվ Գոյայի նկարները հետագայում հիմք հանդիսացան նկարիչներ Մանեի և Պիկասսոյի աշխատություններում։
[խմբագրել] Կենսագրությունը
Գոյան ծնվել է 1746 թ. մարտի 30-ին՝ Ֆուենդետոդոսում, Իսպանիայի Արագոն նահանգում։ Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը։
Նրա մանկությունն անցել է Ֆուենդետոդոսում, որտեղ նրանց ընտանիքը ապրել է սոցիալական վատ պայմաններում, քանի հայրը՝ քիչ էր վաստակում։
Մոտավորապես 1749թ Գոյայի ընտանիքը տուն է գնում Սարագոսա քաղաքում և մի քանի տարի հետո տեղափոխվում այնտեղ։
Գոյան հաճախում է Էսկուելաս Պիասի դպրոցը, որտեղ մտերիմ ընկերական հարաբերություներ է ստեղծում Մարտին Զապատերի հետ, ինչը հետո ճակատագրական դարձավ Գոայի համար։
14 տարեկան հասակում նա դառնում է գեղանկարիչ Խոսե Լուջանի, իսկ այնուհետև, տեղափոխվելով Մադրիդ՝ նաև Անտոն Ռաֆայել Մենսի աշակերտը։ Վերջինս Իսպանիայում հայտնի գեղանկարիչ էր։ Սակայն նա վիճում է ուսուցչի հետ, այնուհետև՝ քննություններից ստանում անբավարար։
1763 և 1766թթ Գոյան փորձում է ընդունվել Իսպանիայի թագավորական ակադեմիան, բայց՝ ապարդյուն։ Այնուհետև նա մեկնում է Հռոմ 1771թ Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։ Նույն թվականին վերադառնալով Սարաոգսա՝ Գոյան նկարում է թագավորական պալատի գմբեթի մի հատվածը, Աուլա Դեիի մենաստանի մատուռի և Սոբրադիել պալատի որմնանկարները։ Նա այս անգամ աշակերտում է Ֆրանցիսկո Բայեուի-Սուբիասին, և նրա աշխատանքները, ստանալով նկատելի նուրբ երանգներ, ճանաչում են գտնում։
1774թ Գոյան և Բայեուի քույրը՝ ժոզեֆան (Գոյան նրա դիմում էր Պեպա) ամուսնանում են։ Այդ ամուսնությունը հնարավորություն է ստեղծում աշխատել գորգերի թագավորական արտադրամասում, որտեղ նրան հաջողվում է ստեղծել մոտ 42 նմուշ։ Նա նաև հնարավորություն է ստանում մուտք գործել թագավորական պալատ և նկարազարդել Սան Ֆանցիսկոյի Էլ Գրանտե եկեղեցու զոհարանը ի վերջո դառնալով Սան-Ֆերնանդոյի ակադեմիայի անդամ։
1783թ Ֆլորիդաբլանկայի կոմսը, որը թագավոր Կառլոս 3-րդի սիրելին էր, Գոյային է պատվիրում իր դիմանկարը։ Գոյան շուտով ընկերանում է նաև թագաժառանգ արքայազն Դոն Լուիսի հետ և բնակություն հաստատում նրա տանը։ Հետագայում նրա հաճախորդներ են դառնում նաև թագավորական պալատի ավելի բարձր պաշտոնի անձնինք՝ ընդհուպ մինչև թագավորը։
1788թ Կառլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։ Որի օրոք՝ 1789թ ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում։
1792թ ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր։
1799թ Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ, որոնցում զգացվող մռայլ գույները նա բացատրում է այսպես. «բանականության քունը ծնում է հրեշներ»։ Բայց իրականում դրանք այնքան էլ մռայլ չեն և ի ցույց են դնում նկարչի ծաղրի հմտությունները, որը ավելի ակնհայտ երևում է «Ատամների որսը» կտավում։ Չնայած, որ նման մռայլ գույներ կարելի է նկատել նաև գորգերի ծաղրանկարներով նմուշներում, որոնք արվել են ավելի վաղ ժամանակներում։
1799թ Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին և արիսոկրատ էլիտայի շատ այլ ներկայացուցիչների։
1808-1814թթ Թերակղզու պատերազմի ընթացքում Ֆրանսիական զորքերը գրավեցին Իսպանիան։ Սակայն Իսպանիայի նոր կառավարության անդամներն ընդունեցին նրան այնպես՝ ինչպես նախորդները։
1812թ Պեպան մահացավ։ Գոյան այդ ընթացքում աշխատում էր «Մամելուկների շահագործումը», «1808 թ մայիսի 3-ը» և «Պատերազմի արհավիրքները» շարքից մի քանի կտավների վրա։
Իսպանիա է վերադառնում Ֆերդինանդ 7-րդ թագավորը, բայց նա այդքան էլ ջերմ չի ընդունում Գոյային։ Հետևաբար 1814թ. նա տեղափոխվեց զարմուհու՝ Ռոզարիո Ուեյսսի և նրա աղջկա՝ Դոնա Լեոցաիդայի տուն։ Որոշ ժամանակ հետո նա սիրեց Դոնային՝ անսահման սիրով։ Գոյան շարունակում էր աշխատել «Սանտա Յուստա», «Սանտա Ռուֆինա» և տավրոմախիայի նկարների, վիմագրությունների վրա։
Արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով՝ նա տուն գնեց Մանզանարեսի մոտ («Խուլի տունը»), որտեղ նա ստեղծեց իր «մռայլ նկարներ»-ի շարքը։
1824թ. մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում։ Հետագայում 1826 թ Իսպանիա վերադարձավ՝ առողջական մեկ այլ խնդրի առաջանալու հետևանքով։
Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։ Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828թ ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում։
Իր մռայլ նկարների շարքը նա նկարել է ինկվիզիցիայի շրջանւմ երբ իրեն ենթարկել էին կտտանքների: