Արմանդ Համմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմանդ Համմեր (անգլ.՝ Armand Hammer; 1898-1990), ամերիկյան արդյունաբերող, հասարակական գործիչ, բարերար։ Կրթությամբ՝ բժիշկ։ «Օքսիդենթըլ փեթրոլեում քորփորեյշըն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և պրեզիդենտ (1957-ից)։ Հանդես է եկել ռուս-ամերիկյան տնտեսական և մշակութային կապերի զարգացման օգտին։ Զբաղվել է նաև արվեստի գործեր հավաքելով։ Մեծ օգնություն է կազմակերպել Հայաստանում 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի աղետյալներին, այցելել է Երևան, նվիրաբերել 1 մլն դոլար։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png