Մադրիդի թագավորական պալատ
| Մադրիդի թագավորական պալատ | |
Մադրիդի թագավորական պալատի բակը |
|
| Հիմնական տեղեկություն | |
|---|---|
| Քաղաք | Մադրիդ |
| Երկիր | Իսպանիա |
| Կառուցման սկիզբ | Ապրիլի 7, 1738 |
| Տեխնիկական մանրամասներ | |
| Դիզայն և կոնստրուկցիա | |
| Վեբ-կայք | |
| Palacio Real (Cyberspain) | |
Մադրիդի թագավորական պալատ (իսպ.՝ Palacio Real de Madrid), կամ Արևմտյան պալատ (Palacio de Oriente), Իսպանիայի թագավորների պաշտոնական նստավայրն է, որն օգտագործվում է հիմնականում պաշտոնական արարողությունների համար, քանի որ թագավորները սովորույթի համաձայն բնակվում են Սարսուելա Պալատում:
Շինությունն իր երկրորդ անունը՝ Արևմտյան Պալատը, ստացել է Արևմտյան Հրապարակից, որի տարածքում է գտնվում նաև Թագավորական Թատրոնը: Շինության պատշգամբներից մեկը նայում է այդ հրապարակին:
Ճարտարապետական տվյալներ [խմբագրել]
Տարածքով (135.000 ք.մ) և սենյակների քանակով (3.418) համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ պալատը: Պալատում հանգրվանում են պատմական ժառանգության և արվեստի եզակի նմուշներ՝ կտավներ, արձաններ, քանդակներ, գորգեր:
Կառուցումը [խմբագրել]
Պալատը կառուցվել է Ֆելիպե V թագավորի հրամանով՝ 1734-ին հրդեհից ոչնչացած Ռեալ Ալկասար պալատի ավերակների վրա։ Շինարարությունը սկսվել է 1738 թ.՝ ճարտարապետ Ֆիլիպո Խուվարայի նախագծով, որը հետագայում վերջինիս աշակերտ Խուան Բաուտիստա Սակետտին ենթարկել է որոշակի փոփոխության: Կառուցումն ավարտին է հասցրել, ինչպես նաև նրա զարդարման, երկրորդական շինությունների կառուցման և լայնացման գործն ավարտել է Ֆրանչեսկո Սաբատինին:
Պատմական տեղեկություններ [խմբագրել]
Կարլոս Երրորդը առաջին թագավորն էր, որ բնակություն հաստատեց այդ պալատում: Իսկ վերջին թագավորը Ալֆոնսո XIII-էր։ Մանուել Ասանյան, ով Իսպանիայի Երկրորդ Հանրապետության նախագահն էր, նույնպես ապրել է այդ պալատում, լինելով միաժամանակ այդպես վարվող պետության վերջին ղեկավարը: Պալատում մինչև այժմ գոյություն ունի նրա անունով սենյակ: