Ֆիլիպպո Յուվարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպերգան 19-րդ դարի լուսանկարի վրա

Ֆիլիպպո Յուվարա, կամ Ջուվարրա (իտ.՝ Filippo Juvara, 1685, Մեսսինա1735, Մադրիդ), իտալացի ճարտարապետ, ուշ բարոկկոյի վառ ներկայացուցիչ:

Սովորել է Հռոմում, Կարլո Ֆոնտանայի մոտ: Աշխատել է 1714-ին Մեսսինայում, 1714 - 1735-ին` հիմնականում Թուրինում, 1719 - 1720-ին` Պորտուգալիայում , 1735-ից Մադրիդում: Յուվարայի գործերից են Թուրինում` Պալացցո Մադամայի (1718 - 1721) ճակատը և աստիճանները, Պալացցո Ռեալեի վերակառուցումը (1720 - 1722), Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցին (1735 -1736), Թուրինի շրջակայքում` Սուպերգա վանքի և եկեղեցու համալիրը (1715 - 1731), Ստուպինջի որսորդական դղյակը (1729 - 1734):