Էսքիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծի նկարի էսքիզ

Էսքիզ (ֆր.՝ esquisse), նախապատկեր, գեղարվեստական ստեղծագործության (նկարի, քանդակի, ճարտարապետական նախագծի, թատերական կամ կինոյի դեկորացիայի և այլն) կամ դրա որևէ մանրամասնի մտահղացման նախապատրաստական ուրվապատկեր։ Էսքիզ կարող է կատարվել գրաֆիկական, գեղանկարչական կամ քանդակագործական արտահայտչամիջոցներով։ Էսքիզին բնորոշ է կատարման ազատ, հպանցիկ (էսքիզային) եղանակը։ Սակայն լինում են նաև ավարտուն, մանրամասներով մշակված էսքիզներ։

Լայն առումով էսքիզը բնորդից կամ երևակայությամբ կատարված անավարտ ստեղծագործություն է։

Էսքիզ է կոչվում նաև տեխնիկական նախնական գծագիրը։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png