Հաննիբալ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննիբալը (247-183 մ.թ.ա) հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը: Եղել է Կարթագենացիների զորքերի հրամանատարը Երկրորդ Պունիական պատերազմում, որը տևել է 218-202 թթ. մ.թ.ա (այդ պատերազմը այլ կերպ Հաննիբալի պատերազմ էին անվանում): Կարթագեն քաղաքը գտնվել է այժմյան Թունիս պետության տարածքում։ Այդ պատերազմի ընթացքում Հաննիբալը գրավել է Հռոմի մեծ մասը, հասնելով մինչև բուն Իտալիա, բայց հետագայում պարտվել է և փախել է Սիրիական արքա Անտիոք III-ի մոտ: Այնուհետև միավորմելով Անտիոքին նորից նոր ուժերով հարձակվել է Հռոմի վրա և կրկին պարտվելով մ.թ.ա. 189 թվականին փախչել է Հայաստան Արտաշես Ա թագավորի մոտ: Վերջինիս պատվերով հիմնել է Արտաշատ քաղաքը, որը հետագայում դարձել է Հայաստանի մայրաքաղաքը և նման է եղել Կարթագեն քաղաքին: Շարունակել է պատերազմել Հռոմի դեմ, բայց իմանալով, որ իրեն դավաճանել են՝ իր իսկ մատանու մեջի թույնն է խմել ու մահացել:
[խմբագրել] Կենսագրություն
Հաննիբալի կենսագրական տվյալները հայտնի են հին հռոմեական շատ պատմիչներից` Պոլիբիոսի, Կոռնելիոս Նեպոտի, Ապպիանոսի և այլնի գրառումներից: Ծնվել է Հաննիբալը Կարթագենում, սակայն 9 տարեկանից իր հայրը` Համիլկար Բարկան նրան իր հետ տանում է Իսպանիա, նախապես ստիպելով նրան երդվել, որ իր կյանքում միշտ կլինի Հռոմի թշնամին: Հաննիբալը Իսպանիայում մեծանալով ստանում է հիանալի կրթություն և դառնալով հիանալի մարտիկ մասնակցում է մի շարք պատերազմների ծառայելով իր փեսա Հասդրուբալի զորքերում որպես հեծելազորի հրամանատար։ Հասդրուբալը մ.թ.ա. 229 թվականին Համիլկարի մահվանից դարձել էր Իսպանական զորքերի հրամանատար: Իսկ վերջինիս մահվանից հետո մ.թ.ա. 221 թվականին զորքերի հրամանատար է դառնում Հաննիբալը, որը նախապես իրեն արդեն դրսևորել էր, որպես տաղանդավոր զորովար և հիանալի մարտիկ: