Կապիտոլիում (Կապիտոլիումի բլուր) (լատիներեն՝ Capitolium, Capitolinus mons, իտալերեն՝ il Campidoglio, Monte Capitolino) — այն յոթ բլուրներից մեկը, որիոնց վրա առաջացել է Հռոմ քաղաքը: Կապիտոլիումի գագաթին գտնվել է Յուպիտերի տաճարը, որի մեջ տեղի էին ունենում Սենատի նիստերը և ժողովրդական հավաքները: