Կորնելիուս Նեպոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորնելիուս Նեպոս (լատիներեն՝ Cornelius Nepos, հին հունարեն՝ Κορνήλιος Νέπως, ենթադրվում է որ նա ծնվել է մ.թ.ա. 100 թվականին Այսրալպյան (Cisalpine) Գալիայում, Փո գետի մոտերը և մահացել մ.թ.ա. 32 թվականին)։ Սալլուստիոսի և Կիկերոնի ժամանակակիցը և կայսրության սկզբի հռոմեական պատմագիրներից մեկն է։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։ Բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Կիկերոնի, Կատուլուսի և Ատիկուսի հետ։ Ունեցել է բեղուն գրիչ, բայց նրա գրվացքների գերակշռող մեծամասնությունը մեզ չեն հասել։
[խմբագրել] Ստեղծագործությունները
- «Խրոնիկա» կամ «Տարեգրություն», բաղկացած է երեք գրքից, որոնց մեջ շարադրել է ոչ միայն հռոմեական, այլև, ըստ պատմական հաղորդումների, հունական պատմությունը։
- «Պատմական օրինակների ժաղովածու»։
- «Նշանավոր հրամանատարների կյանքը»։
- «Գիրք նշանավոր մարդկանց», բաղկացած է 16 գրքից և նրա ամենախոշոր աշխատությունն է. պարունակում է մեծ մարդկանց` հրամանատարների, պոետների, պատմաբանների և այլոց կյանքի նկարագիրը։ Ենթադրվում է, որ հրապարակվել է 35-34 թվերին։ Այս գրքի մեջ շարադրված են Կատո Ավագի և Կիկերոնի կենսագրությունները։Այս գրքերից գրեթե ոչինչ չի հասելմեզ։