Կատուլլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Catull Sirmione.jpg

Գայուս Վալերիուս Կատուլլուս (լատ.՝ Gaius Valerius Catullus, շուրջ մ.թ.ա. 87թ., Վերոնա – շուրջ մ.թ.ա. 54թ.), հին Հռոմի նշանավոր բանաստեղծներից մեկը, առավել հայտնի է իր կարճ նրբակերտ կրքային սիրային բանաստեղծություններով, որտեղ անկեղծ, առանց հեգնանքի և հումորի արտահայտել է սիրո, կարոտի, հիասթափության, քնքշության, բուռն կրքի, տառապանքի զգացմունքները: Կատուլլուսի սիրային բանաստեղծությունները նվիրված են Կլոդիա անունով մի կնոջ (բանաստեղծը նրան ներկայացնում է Լեսբիա անունով), որը հռչակված էր Հռոմում իր գեղեցկությամբ և թեթև վարքով: Նրա պոեզիան պահպանվել է 100-ից ավելի ոտանավորներ բովանդակող մի գորքույկով, որի մեջ կան ինչպես քաղաքական ու դիցաբանական, այնպես էլ սիրային ու անձնական տարբեր ծավալի գրվածքներ:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն, Երևան, 1990: