Սեքստոս Ավրելիոս Վիկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեքստոս Ավրելիոս Վիկտոր (լատ.՝ Sextus Aurelius Victor, 4-րդ դար) — IV դարի հռոմեական պատմիչ, ծնունդով Աֆրիկայից: Նրա մասին հայտնի է, որ Հուլիանոս կայսեր օրոք` 361թ. եղել է Ստորին Պանոնիայի կառավարիչը, իսկ 392-393 թթ.` Հռոմի պրեֆեկտը: Նրա անունով են մեզ հասել «Հռոմեական ժողովրդի ծագումը» («De origine gentis Romanae»), «Կեսարների մասին» («De caesaribus»), «Հայտնի մարդկանց մասին» («De viris illustribus»), «Համառոտագրություններ կեսարների մասին» երկերը: Վերոնշյալ աշխատություններից ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով հաստատապես նրան է պատկանում միայն «Կեսարների մասին» («De caesaribus») երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Օկտավիանոս Օգոստոսից մինչև Կոստանցիոս բոլոր Հռոմի կայսրերի համառոտ կենսագրությունները: