Պոլիբիոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիբիոս (հին հուն.՝ Πολύβιος, լատ.՝ Polybius մ.թ.ա. 201թ., Մեգալոպոլ, Արկադիա — մ.թ.ա.120թ.), հույն պատմիչ, պետական գործիչ և զորավար, 40 գրքից բաղկացած «Ընդհանուր պատմության» հեղինակ: Աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին հինգ գրքերը, մյուսները հասել են հատվածաբար: Իր աշխատությունը Պոլիբիոսը սկսում է Իտալիայից մ.թ.ա. 272թ. Պյուրոսի հեռանալուց հետո տեղի ունեցած անցքերով ու ավարտվում մ.թ.ա. 146թ. Կարթագենի և Կորնթոսի կործանմամբ ու Հռոմին Հունաստանի ենթարկումով: