Ապպիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապպիանոս Ալեքսանդրացի (հին հունարեն՝ Αππιανός εξ Αλεξανδρείας) — (շուրջ 95թ. — 170 թ. հետո), հին հռոմեացի պատմիչ ազգությամբ հույն, գրել է հունարեն: Զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ Եգիպտոսում, որից հետո ստացել է հոմեական քաղաքացիություն և ընդունվել հեծյալների դաս: Գրել է 24 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն» (Ῥωμαϊκά) երկասիրությունը, որտեղ ներկայացնում է Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից մինչև իր ժամանակները՝ ըստ նրա կողմից վարած պատերազմների: Երկը մեզ է հասել կիսատ վիճակում, պահպանվել են VI—VIII և XII—XVII գրքերն ամբողջությամբ, մնացած գրքերը՝ հատվածաբար:

Ապպիանոսի աշխատությունը Տիգրան Մեծի պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկն է: