Ալեքսանդր Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ալեքսանդրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 8, 1889(1889-09-08)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ադրբեջան
Մահացել էդեկտեմբերի 30, 1978(1978-12-30) (89 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և երաժշտության դասախոս
Գործիքներթառ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
Պարգևներ

Ալեքսանդր Ալեքսանդրի Ալեքսանդրյան (սեպտեմբերի 8, 1889(1889-09-08)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 1978(1978-12-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտական գործիչ, թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1902 թվականին եղել է Գ. Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլի թառահարը, այնուհետև՝ ժողովրդական անսամբլների ղեկավարը։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի քաղաքային աշխատավորական ակումբի ժողովրդական ինքնագործունեության բաժնում։ Այստեղ կազմակերպել է ժողովրդական գործիքների անսամբլ և սկսել համերգներ տալ։ 1930-1936 թվականներին աշխատել է Երևանի կոնսերվատորիայում, որպես արևելյան գործիքների ամբիոնի վարիչ, 1938 թվականից՝ Հայաստանի երգի-պարի անսամբլում որպես գործիքային խմբի ղեկավար[2]։

Մշակել է ժողովրդական մի շարք երգեր։ Երգեր՝

  • «Հոյ իմ նազանի յարը»
  • «Մոկաց հարսներ»
  • «Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ»

Պարեղանակներ՝

  • «Դիլիջան»
  • «Զույգ սև աչեր»
  • «Զուլեյկայի պարը»
  • «Նազելի»
  • «Նաիրյան աղջկա պարը»
  • «Սևանի»
  • «Նունե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 47.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալեքսանդրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 158