Քրիստափոր Կարա-Մուրզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Կարա-Մուրզա
Ծնվել էփետրվարի 18 (մարտի 2), 1853[1][2]
Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 27 (ապրիլի 9), 1902[1][2] (49 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանKukia cemetery
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, երաժշտական քննադատ և բանահավաք
Գործիքներդաշնամուր[1] և Ֆլեյտա[1]
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Մշակ[1]

Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզա (փետրվարի 18 (մարտի 2), 1853[1][2], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 27 (ապրիլի 9), 1902[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։

XIX դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական, գեղարվեստական սկզբունքները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարա-Մուրզան ծնունդով Ղրիմից էր, որը նշանավոր հայ գաղթավայրերից էր և մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում։ Ղրիմի և Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախների բնակիչները ապրել են միասին և տվել են բազում ականավոր գործիչներ՝ Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Այվազովսկի և այլք։

Ծանոթանալով հարազատ ժողովրդի մշակույթի մակարդակին, որը այդ ժամանակաշրջանում անկում էր ապրում, Կարա-Մուրզայի համար պարզ դարձան երաժշտության զարգացման ճանապարհին կանգնած խնդիրները։ Անհրաժեշտ էր ժողովրդին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության գանձերին։ Այս անելու համար անհրաժեշտ էր քառաձայն երգեցողություն, կանոնավոր համերգային կյանք։ Անհրաժեշտ էր նաև երգացանկ, երգչախմբային գրականություն։ Կարա-Մուրզան որոշում է ամբողջովին նվիրվել դրան։ Նպատակի իրագործման համար նա պիտի հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր կետերից մեկում։ Մեկը Կոստանդնուպոլիսն էր, մյուսը՝ Թիֆլիսը։ Կարա-Մուրզան ընտրեց Թիֆլիսը, քանի որ այն առավել մոտ էր Հայաստանին։ 1882 թ.-ին նա տեղափոխվեց Թիֆլիս։ Մտավորականությունը նրան դիմավորեց անկեղծ ոգևորությամբ։ Շուտով հաջողվեց կազմակերպել քառաձայն երգչախումբը և տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885 թ.-ին էր, որը, որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։ Երգչախումբը ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով։ Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։

Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը։ Ժամանակակիցների բնորոշմամբ, Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել։ Կարա-Մուրզան մեծահարուստ ընտանիքներից հանգանակություն էր հավաքում, որպեսզի թոշակով ապահովեր առավել ընդունակ երիտասարդներին՝ սովորելու համար ռուսական ու եվրոպական կոնսերվատորիաներում և ստանալու մասնագիտական կրթություն։

Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն։ Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն։

Կարա-Մուրզան հավաքում էր և մշակում ժողովրդական և գուսանական երգեր.դրանով նա զբաղվեց համարյա ամբողջ կյանքում։ Նրա նվաճումն այն էր, որ միաձայն երգից ստեղծում էր քառաձայն խմբերգ։ Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում «Շուշան» օպերան։ Օպերայի նյութը վերցված էր վիպասան Ատրպետի «Շուշան» ողբերգությունից։ Այն արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:

Կարա-Մուրզան կատարել է նաև լուսավորական աշխատանք։ Նա «Մշակ» թերթի հատուկ թղթակիցն էր երաժշտական բաժնում և գրում էր երաժշտա-քննադատական հոդվածներ։

Կարա-Մուրզան մահացել է 1902 թ.-ի Մարտի 27-ին (Ապրիլի 9-ին) Թիֆլիսում՝ իր հետ տանելով բազմաթիվ չիրագործված նպատակներ։

Գրականություն Ք. Կարա-Մուրզայի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզա (կյանքը և երաժշտական-հասարակական գործունեությունը), Ե., Հայպետհրատ, 1950, 152 էջ։
  • Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1956, 288 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 300