Գրիգոր Հախինյան (երգահան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հախինյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Հախինյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 20, 1926(1926-04-20)[1][2]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 1991(1991-03-06)[2] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[2]

Գրիգոր Մուշեղի Հախինյան (ապրիլի 20, 1926(1926-04-20)[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - մարտի 6, 1991(1991-03-06)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ժողովրդական արտիստ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1957, դասատու՝ Գրիգոր Եղիազարյան)։ 1961-1976 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու (պրոֆեսոր 1989), 1974 թվականից, միաժամանակ՝ Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։

Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արազյան Թ., Գրիգոր Հախինյան, Երևան, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հախինյան (երգահան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 53
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։