Վաղարշակ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Սահակյան
Ծնվել է1906 սեպտեմբերի 15
Փայաջուկ
Մահացել էապրիլի 24, 1978(1978-04-24) (տարիքը 71)
Երևան
Ժանրերժողովրդական, աշուղական
Մասնագիտություներգիչ
ԱմուսինՍիրվարդ Մեսրոպյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վաղարշակ Համբարձումի Սահակյան (սեպտեմբերի 15, 1906(1906-09-15), Փայաջուկ, Սալմաստի գավառ, Իրան - ապրիլի 24, 1978(1978-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Սահակյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Ընդհանուր կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա սովորել է Լենինականի երաժշտական ստուդիայում, աշակերտել Նիկողայոս Տիգրանյանին, Դանիել Ղազարյանին։ 1933 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար[1]։ 1938 թվականից երգել է Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլում (1942 թվականից՝ անսամբլի ղեկավար)։ Որպես երգիչ, հայ աշուղական երաժշտության ոճական տարբեր ուղղությունների գիտակ էր (կատարումն ուղեկցել է սազի նվագով)։ Ճանաչվել է Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Շիրինի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի և, հատկապես, Ջիվանու արտասանական բնույթի երգերի կատարումով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաղարշակ Սահակյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138