Թմբուկ
Թմբուկ, հարվածային երաժշտական գործիքների ընտանիք: Թմբուկների տարբեր տեսակները տարածված են տարբեր ազգերի մոտ, և օգտագործվում են երաժշտական համույթներում:
Տիպիկ տեսակն է մեմբրանային թմբուկը, որը բաղկացած է տարբեր ձևի սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան: Այս մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը: Թմբուկի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից[1] կամ նույնիսկ կավից[2].
Ձայնը ստացվում է մեմբրանին հարվածելով փափուկ ծայրով փայտե թակով, թմբուկի փայտիկներով, ձեռքերով, երբեմն էլ շփումով [3]: Մի քանի գործիքների օգտագործման համար, թմբուկները հավաքվում են հարվածային գործիքների մեջ:
- Թմբուկների տեսակներ
-
Դաֆ - իրենից ներկայացնում է շրջանակ նրա վրա ձգված մեմբրանով
-
Ջամբե - ունի գավաթի ձև
-
Տոմ-տոմ - գլանաձև թմբուկ
-
Լիտավր - մարմինը ունի թասի ձև
-
Չանգու - ավազե ժամացույցի ձև ունի
-
Աշիկո կոնաձև մարմնով
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ««Анатомия» строения кадушки»։ drumspeech.com — Форум барабанщиков։ 2004—2010։ Արխիվացված օրիգինալից 2012-01-24-ին։ http://www.webcitation.org/64vusUeGe։ Վերցված է 2010-10-13։
- ↑ Օրինակ, մրիդանգա.
- ↑ Տես: Ֆրիկցիոն թմբուկ