Հենրիկ Վենյավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Վենյավսկի
Բնօրինակ անունլեհ.՝ Henryk Wieniawski
Ծնվել էհուլիսի 10, 1835(1835-07-10)[1][2][3][…]
Լյուբլին[1][4][2][…]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 31, 1880(1880-03-31)[1][2][3][…] (44 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
 Henryk Wieniawski Վիքիպահեստում

Հենրիկ Վենյավսկի (Wieniawski) (հուլիսի 10, 1835(1835-07-10)[1][2][3][…], Լյուբլին[1][4][2][…] - մարտի 31, 1880(1880-03-31)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, 1846 թվականին՝ Ժ․ Լ․ Մասսարի ջութակի, 1850 թվականին՝ Ի․ Կոլլետի կոմպոզիցիայի դասարանները։ 1848 թվականից հանդես է եկել եվրոպական շատ երկրներում, 1872-1874 թվականներին՝ ԱՄՆ-ում (Ա․ Գ․ Ռուբինշտեյնի հետ)։ 1860-1872 թվականներին՝ պալատական մենակատար Պետերբուրգում։ 1862-1868 թվականներին՝ Պետերբուրգի, 1875-1877 թվականներին՝ Բրյոաելի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Վենյավսկի ռոմանտիկական կատարողական ոճի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Նրա նվագում վիրտուոզ թափը, ռիթմական ուժը, երևակայության թռիչքը զուգակցվում էին ջերմ երգայնության հետ։ Իր երկերով Վենյավսկին հարստացրել է ջութակի նվագացանկը, նպաստել հատկապես ջութակի ժանրային պիեսների և գեղարվեստական էտյուդի զարգացմանը։ Մահացել է Ռուսաստանում համերգային շրջագայության ժամանակ։ Վենյավսկիի անունն են կրում երաժշտական մրցույթներ (ջութակահարների՝ Վարշավայում 1935 թվականից, վերականգնված են 1952 թվականից Պոզնանում, իսկ 1957 թվականից՝ նաև կոմպոզիտորների և ջութակի վարպետների)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 В. Венявский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 224—225.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Wieniawski, Henri // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 28. — P. 623.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Венявский Генрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Վենյավսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 377