Լեոնիդ Կոգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կոգան (այլ կիրառումներ)

Լեոնիդ Կոգան (ռուս.՝ Леонид Борисович Коган, 1924 թ. նոյեմբերի 141982 թ. նոյեմբերի 17), ռուս ջութակահար։ Նա համարվում էր Սովետական Միության ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը՝ Դավիդ Օյստրախի հետ միասին։

Կյանք[խմբագրել]

Կոգանը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր։ Նրա երաժշտական տաղանդը աչքի է ընկել հենց մանուկ հասակից։ Ծնողները տեղափոխվում են Մոսկվա, որպեսզի Կոգանը կարողանա սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1951 թվականին նա նվաճել է Թագուհի Եղիզաբեթի մրցանակը։ Նվաճել է նաև բազում այլ մրցանակներ։ Դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտներից են եղել ջութակահարներ Վիկտորիա Մուլլովան, Ալեքսանդր Բրուսիլովսկին, Օլեգ Կագանը և այլոք։

1942 թվականին ամուսնացել է հայտնի ջութակահարուհի Էլիզավետա Գիլլելսի հետ։ Նրանց տղա Պավել Կոգանը ջութակահար և դիրիժոր է, իսկ նրանց աղջիկը դաշնակահարուհի։

Կոմպոզիտոր Ֆրանկո Մաննինոն գրել է կոնցերտ երեք ջութակների համար (Կոգանի, Գիլլելսի և նրանց տղայի համար)։ Նա նվագել է Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակներ։ Կոգանը մահացել է շատ հանկարծակի՝ գնացքի մեջ։ Նա ուղևորվում էր Յարոսլավլ, իր որդուհետներկայացումտալու։