Հոբբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոբբի ( անգլերեն hobby գերմաներեն Steckenpferd), շահույթ չհետապնդող ժամանցի տեսակ, որոշակի զբաղմունք, հետաքրքրություն, որով զբաղվում են ազատ ժամանակ, անձնական հետաքրքրությունը բավարարելու համար։

Հոբբին կարող է լավ միջոց լինել սթրեսի դեմ պայքարելուց։ Այն օգնում է ինքնադրսևորվել, գտնել համախոհ ընկերների և հաճախ նաև գիտելիքներ ձեռք բերել։

Այն, ինչ մեկի համար հոբբի է, մյուսի համար կարող է լինել մասնագիտություն։ Օրինակ՝ ուտելիք պատրաստելը կամ ծաղիկ աճեցնելը։