Յոհան Յոզեֆ Ֆուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Johann Joseph Fux.jpg

Յոհան Յոզեֆ Ֆուքս (գերմ.՝ Johann Joseph Fux; 1660 - փետրվարի 13, 1741), ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտ․ տեսաբան, դիրիժոր և երգեհոնահար։

Աշխատել է Վիեննայում, սկզբում որպես եկեղեցեական երգեհոնահար, ապա` պալատական կապելմայստեր։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է (հրատարակվել է մոտ 500), այդ թվում ավելի քան 70 մեսսա, մի քանի ռեքվիեմ, 11 օրատորիա, 18 օպերա, գործիքային երկեր (սիմֆոնիա, 7 սյուիտ նվագախմբի համար) և այլն:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png