Սիրանույշ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սիրանույշ | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Մերոպե Սահակի Գանթարճյան |
| Ծննդյան օր՝ | մայիսի 25 1857 |
| Ծննդավայր՝ | Կոստանդնուպոլիս (Թուրքիա) |
| Վախճանի օր՝ | հունիսի 10 1932 |
| Վախճանի վայր՝ | Կահիրե (Եգիպտոս) |
Սիրանույշ (Մերոպե Սահակի Գանթարճյան) (մայիսի 25 1857 թ. Կոստանդնուպոլիս - հունիսի 10 1932 թ. Կահիրե) ― դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։
Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։ 1912 թ. Հովհաննես Աբելյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաև Մոսկվայում և Պետերբուրգում։
[խմբագրել] Գրականություն
[խմբագրել] Արտաքին հղումներ
Թատերական հանրագիտարան(ռուս.)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝