Նորշեն (Վրաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Նորշեն (այլ կիրառումներ)

Նորշեն կամ Ծղալթբիլա (վրաց.՝ წყალთბილა), գյուղ Վրաստանի Հանրապետության Ախալցխայի մունիցիպալիտետում։

Պատմություն[խմբագրել]

Նորշեն է կոչվել Էրզրում նահանգի այն գյուղը, որտեղից 1829-1830 թթ. գաղթել են գյուղացիները։ Այժմ Նորշենը Ախալցխայի շրջանի ամենամեծ հայկական գյուղն է։ Ծղալթբիլա վրացերենից թարգմանած նշանակում է տաք ջուր․ այդ անունը գյուղն ստացել է շնորհիվ գյուղի մեջտեղում բխող տաք ջրի, որը գյուղացիները անվանում են «Ջերմուկ»։

2012 թ․ օգոստոսի տվյալներով Նորշեն-Ծղալթբիլայում բնակվում էր 472 հայ ընտանիք։