Սմբատան Դիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սմբատան Դիզա
Sabirkənd
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ԲԾՄ760 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․024 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Սմբատան Դիզա (Ադրբեջան)##
Սմբատան Դիզա (Ադրբեջան)

Սմբատան Դիզա, այժմ կոչվում է Սաբիրքյանդ[1] (ադրբ.՝ Sabirkənd), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղի մոտ գտնվում է Խոսրովի դղյակը։ Պահպանվել են հայկական եկեղեցու ավերակները։

Գյուղի մոտ, Գիլան գետի աջ ափին գնտվում է մ.թ.ա. 17-15-րդ դարերին վերաբերվող դամբարանադաշտ։ Դամբարանների վրա շարված քարերի մեծ մասը թաղված է հողի մեջ կամ տեղահան է արված։ 1976 թվականին այդտեղի դամբարաններից մեկում հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, դաշույն և այլ իրեր։ 1979 թվականին դաշտային աշխատանքների ժամանակ գյուղի բնակիչները պատահականորեն բացել են մեկ այլ դամբարան և այն կողոպտել ու աղավաղել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]