Աղբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբի (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղբի/Աղրը
Ağrı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն290 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Աղբի (Ադրբեջան)##
Աղբի (Ադրբեջան)

Աղբի[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Ağrı - Աղրը), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի վարչական կենտրոն Օրդուբադ քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Ներքին Ագուլիս գյուղի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբի գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Վանանդ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, գետի աջ ափին՝ ձորահովտի միջին հոսանքում։

Միջին մեծության Գողթնի այս բնակավայրից հայերը գաղթել են 19-րդ դարի սկզբներին։ 1925-32 թվականներին ուներ 56, իսկ 19-րդ դարի կեսերին 79 հայ բնակիչ։ 1906 թվականին այստեղ ապրում էր 133 բնակիչ, որոնք բոլորն էլ ադրբեջանցիներ էին։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում եղել են հուշարձաններ, որոնք ներկայում գոյություն չունեն[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]