Աղստև (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղստև
Agstev3.JPG
Բնութագիր
Երկարություն 121 կմ
Ավազանի մակերես 2500 կմ2
Ջրահոսք
Ակունք Կուր
Տեղակայում
Երկիր Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Երկրամաս Տավուշի մարզ

Աղստևը Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 մլն խմ։

ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]