Խոջալուի արյունահեղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջալուի արյունահեղությունը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած միջադեպ, որի ժամանակ զոհվել են մի քանի տասնյակ (ըստ ադրբեջանական աղբյուրների հարյուրավոր) քաղաքացիական բնակչություն։[1] Դեպքերը տեղի են ունեցել 1992 թ. փետրվարի 22-ին՝ Արցախի Իվանյան (Խոջալի) գյուղի ազատագրումից հետո։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել]

Խոջալուն ադրբեջանցի բնակիչների քանակով Շուշիից հետո երկրորդ բնակավայրն էր ԼՂԻՄ-ում։ Այն կապում էր Ստեփանակերտը Ասկերանի հետ տանող ճանապարհը։ Այն նաև ռազմական մեծ նշանակություն ունի, որովհետև այնտեղ է գտնվում գտնվում Լեռնային ղարաբաղի միակ օդանավակայանը։ Սկսած 1988 թ. Ադրբեջանական իշխանությունները կազմակերպված կերպով ավելացրել են խոջալուի բնակչությունը։ 1988-ից 1991 թթ. Խոջալուն ստանում է քաղաքի կարգավիճակ, իսկ բնակչությունը 2135-ից դառնում է 6300։ 1992-ի հունվարին քաղաքը ամբողջովին շրջափակվում է հայկական ուժերի կողմից։ Բնակիչների մի մասը ինքնակամ լքում է քաղաքը, սակայն կազմակերպված տարհանում այդպես էլ չի կազմակերպվում։ Գրոհի պահին քաղաքի բնակչությունը տարբեր տվյալներով կազմում էր 2000-4000 մարդ։

Ադրբեջանի ներկայացրած տեսակետի քննադատություն[խմբագրել]

Գրավոր աղբյուրներ[խմբագրել]

Aquote1.png Ինչպես պատմում էին փրկված խոջալուցիները, այդ դեպքերը կազմակերպված էին իմ ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին։ Այսինքն Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջոլուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով
— Ադրբեջանի գահազուրկ նախագահ Այազ_Մութալիբովը խոջալուի դեպքերի մասին[2]
Aquote2.png


Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]