Ժայռապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իծագիր ժայռապատկեր, Ուղտասար, Հայաստան

Ժայռապատկեր, կամ իծագիր, պետրոգլիֆ (petros - քար և glyphe - փորագրություն) - քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերւ հայտնի են երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։

Ժայռապատկերներ Հայաստանում[խմբագրել]

Ժայռապատկերներ, Ուղտասար, Հայաստան

Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902թ.ից մինչև 1910թ. հայտնաբերել են այդ ժայռապատկերները, իսկ արդեն 1913թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին ընդարձակ հոդված է գրվում Արարատ ամսագրում Հունուար ասում: Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունաց Ուղտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000- ամյակով և ավելի հին ժամանակներով։ Մինչ օրս առեղծվածային է այն հանգամանքը, որ երբ նոր ժամանակներում փորձ է արվում նմանակել ժայռապատկերների գծանկարները, ապա կրկնօրինակվող քարերը բորբոսնում են, ի տարբերության մ.թ.ա. 7000- ամյակի վաղեմություն ունեցող ժայռաքարերի։ Սյունաց գետնատարած ժայռապատկերները դրոշված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտեբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփող են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկ ցեղերի թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։[1]

Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին[խմբագրել]

Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից): Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղզու, Ուրալի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ: Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիքի Ուղտասարի լանջեր) հայտնաբերվել են մ. թ. ա. 7-2-րդ հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Քարերին ու ժայռերին բնիկ ցեղերի թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, սովորույթների, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ:

Հայտնի ժայռապատկերներ[խմբագրել]

Առավել հայտնի և ժայռապատկերներով հարուստ հնավայրեր կան հետևյալ երկրներում և շրջաններում։

Սրանց բնորոշ են այս շրջաններում ապրած կենդանիների (արջ, բիզոն, ռնգեղջյուր, մամոնտ, ձի և այլն), երբեմն մարդկանց պատկերներ, ռազմի, որսի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի դինամիկ տեսարաններ։

Ժայռապատկերի նշանակությունը[խմբագրել]

Նախնադարի ընդգրկուն գաղափարաբանությունն արտահայտելու համար ժամանակի արվեստագետները ընտրել են սխեմատիկ, պայմանական ձևերը, արվեստի ընդհանրացված, վերացարկված, խորհրդապաշտական լեզուն։ Նրանք պետք է խորհրդանիշերի՝ պատկերագրերի և նշանագրերի միջոցով սերունդներին պատմեին իրենց կենսագործունեության բոլոր կողմերի մասին։ էպիկական պատմողականության լավագույն արտահայտչաձևերը կարող էին ոճավորված, աբստրահարված պատկերները լինեն, որոնցում նատուրալիստական ձևերի միտումնավոր խեղմամբ ստեղծվում էին էքսպրեսիվ և դինամիկ կերպարներ։ Ժայռապատկերները միասնական ոճի մեջ պատմում են նախնադարյան բնապաշտբնախույզի դիտարկումների և երևակայության խորհրդավոր աշխարհի մասին։ Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան մարդու նկարելու անկարողության արգասիքը չեն, այլ նրա մտածողության առաջընթացի հավաստիքը, քանի որ սեփական աշխարհայացքը նյութականացնելու համար նա ստեղծում է արվեստի նոր լեզուն՝ վերացարկումը, արտահայտելու համար իր զգայական ներաշխարհը և համատիեզերական պատկերացումները ճիշտ այնպիսի արտահայտչաձևով, ինչպիսիք որդեգրվում են միջնադարյան արվեստի, ապա ավանգարդիստական ուղղությունների ձևաստեղծումներում։ Ավանդաբար ժայռապատկերները համարվել են որսի ժամանակ հաջողությունների հասնելու ուղղված ծիսամոգական տեսարաններ՝ ամրագրված քարաբեկորների վրա։ Գիտնականների մի խումբ հակված է համարելու, որ նախնադարյան մտածողությունը բավականին պարզունակ էր նման խորը գաղափարներ արտահայտելու համար, սակայն մարդը երբեք այնքան կապված չի եղել բնությամը և երկնքին, ժամանակին պարբերաչափը ամրագրելու և կյանքը կանոնակարգելու անհրաժեշտությանը, որքան նախնադարյան ժամանակներում։ Հետևաբար, ժայռապատկերների ներշնչման աղբյուրը նախնադարյան ճանաչողության փափագն էր, կուտակված կենսափորձը հավերժացնելու միտումը, բնախույզի պատկերավոր երևակայությունը, իրական դիտումների վրա հիմնված բնապաշտությունը, նաև ծիսական հմայությունը, համաձայն որի, բնության բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր էր գերբնական ուժերի միջոցով ազդել նրա վրա։ Երբ խոսք է գնում, որ Ուղտասարի պատկերներում հաշվվում են մի քանի հազար կերպարներ, ապա առաջին հայացքից թվում է, թե դա պարզապես մտածածին խաբկանք է։ Մարդիկ գծանկարներում տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել։ Սակայն պատկերամոտիիվների հիմնական դասակարգմամբ հասկանում ենք, որ գործ ունենք ամենևին էլ ոչ պատահական համընկնումների ու պատկերագրական մոտիվների հետ։

Commons-logo.svg

Հղումներ[խմբագրել]

  1. Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967