Աշխարհիկ պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Աշխարհիկ պետություններ      Պետությունները պաշտոնական կրոններով      Տվյալները բացակայում են

Աշխարհիկ պետություն, (անգլ.՝ secular state) պետության բնութագրիչ, ըստ որի եկեղեցին ան­ջատված է պետությունից, իսկ դպրոցը եկեղեցուց։ Պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործու­նեությանը, իսկ պետությունը պարտա­վոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։ Բազմաթիվ սահմանադրություններում ամրագրված է պետության աշխարհի- կությանը կամ պետության անջատ­ված լինելը եկեղեցուց (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, միջինասիական հանրապետություններ. Ադրբեջան, Ալբանիա և այլն)։

Չնայած պետության եկեղեցուց ան­ջատման գործընթացի ավելի քան երկու­ հարյուրամյա պատմությանը, այնուա­մենայնիվ բազմաթիվ պետություններում, այդ թվում ժողովրդավար, սահմանադ­րորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական Եկեղեցու ինստիտուտը

Հայաստանի Սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադ­րությամբ անմիջականորեն ամրագրված չէ Հանրապետության աշխարհիկ բնույ­թը և առհասարակ չի դրսևորված եկե­ղեցու նկատմամբ որևէ առանձնահա­տուկ վերաբերմունք։ Բոլոր ժողովրդա­վար պետությունների նման Հայաստանում հռչակվել է դավանանքի ազատութ­յան իրավունքը, ընդ որում կրոնի ազա­տությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով (հ. 23)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин «Большой юридический словарь», 2002 թ, Մոսկվա