Ադրբեջանի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Սահմանադրություն
Տեսակսահմանադրություն
Երկիր Ադրբեջան
Իրավասությունը տարածվում էԱդրբեջան
Ստեղծվածնոյեմբերի 12, 1995
Մասն էLaw of Azerbaijan?
Հրատարակվածնոյեմբերի 27, 1995

Ադրբեջանի Սահմանադրությունը Ադրբեջանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը[1]։

Սահմանադրության պատմությունը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

1995 թ. ընդունված սահմանադրությունը հանդիսանում է անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրությունը և ընդհանուր հաշվով հանրապետության չորրորդ սահմանադրությունը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել 1918 թվականից մինչև 1920 թվականը՝ չի կարողացել ընդունել իր հիմնական օրենքը։ Ադրբեջանի Սահմանադրության ստեղծման պատմությունը բաժին է ընկնում խորհրդային ժամանակահատվածին[2]։

Ադրբեջանի ԽՍՀ Սահմանադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թ. Ադրբեջանի խորհրդայնացումից, ապա նաև՝ 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո ադրբեջանական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1921 թ. մայիսի 19-ին Ադրբեջանի ԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո Ադրբեջանի ԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925 թ.-ին Ադրբեջանի ԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ Ադրբեջանի ԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937 թ. մարտի 14-ին Ադրբեջանի ԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. Ադրբեջանի ԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ԱԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Ադրբեջանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918 թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924 թ., 1936 թ. և 1977 թ. սահմանադրությունների հիման վրա[3]։

Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության կողմից անկախություն ձեռք բերելուց հետո, առաջացել է նոր Սահմանադրության Արխիվացված 2021-12-18 Wayback Machine նախապատրաստման անհրաժեշտություն։ Դրա համար նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարության ներքո ստեղծվել է հատուկ հանձնաժողով, Սահմանադրության նախագիծը դրվել է համաժողովրդական քննարկման։ 1995 թ. նոյեմբերի 12-ին՝ համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ ընդունվել է անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը։

Սահմանադրությունն ամրագրեց Ադրբեջանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց նախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Ադրբեջանի Սահմանադրության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է պետական շինարարության հիմքը՝ կազմված է 5 բաժնից, 12 գլուլխներից և 158 հոդվածներից։ 2002 թ. օգոստոսին համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ Սահմանադրության մեջ ներմուծվել են լրացումներ ու փոփոխություններ։

Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որը հանդիսանում է Ադրբեջանում սահմանադրական վերահսկողության առաջին մարմինը՝ ստեղծվել է 1998 թ. հուլիսի 14-ին։

Սահմանադրության օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության ընդունումից հետո նոյեմբերի 12-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ադրբեջանի հիմնական օրենքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության օրը
  3. Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքէջը
  4. Սահմանադրության օր